Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ն ՑԱՄԱՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ

Ապրիլ 20,2011 00:00

Լիբիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնող ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերը սկսել են ավելի հաճախ խոսել երկրի տարածքում նաեւ ցամաքային գործողություններ իրականացնելու անհրաժեշտության մասին:
Ֆրանսիան՝ որպես ներկայումս իրականացվող գործողությունների նախաձեռնող, այն երկրներից մեկն է, որը հայտարարել է, թե առանց ցամաքային տեղակայման գործողությունների՝ Արեւմուտքը վտանգում է Լիբիայում իրադարձությունների հանգուցալուծումը: BBC-ի մատուցմամբ, Լիբիայում ֆրանսիական հրամանատարության անունից այդ առաջարկությամբ հանդես է եկել խորհրդարանի արտաքին կապերի նախագահ Աքսել Պոնյատովսկին: Նրա կարծիքով, դա անհրաժեշտ է, քանի որ ՆԱՏՕ-ի ավիացիան հիմա Լիբիայի տարածքում «կույր» հարվածներ է հասցնում: Նա հիշեցրել է այն «բարեկամական» գնդակոծման մասին, որով հարվածներ էր հասցվել ոչ թե Քադդաֆիի, այլ լիբիացի ապստամբների ուժերին: ՆԱՏՕ-ի գործողություններից դժգոհ են նաեւ լիբիացիները, որոնք արձանագրում են քաղաքացիական թաղամասերի թյուրիմացաբար տեղի ունեցած գնդակոծումների փաստերը: Օրերս Ֆրանսիայի արտգործնախարար Ժերար Լոնգեն չի բացառել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է ընդունել նոր բանաձեւ՝ Լիբիայում հաջողության հասնելու եւ Քադդաֆիի պաշտոնանկությանը հասնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել