Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայում պայթյունի արդյունքում կան վիրավորներ

Ապրիլ 20,2011 00:00

Թուրքիայի հարավում գտնվող միջերկրածովյան Մերսին նավահանգստում, ոստիկանության բաժնից քիչ հեռու տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով երկու մարդ է վիրավորվել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հիշյալ նավահանգիստը վերջին շրջանում հաճախ է դառնում 25 տարիների ընթացքում երկրի հարավ-արեւելքում ինքնավարություն պահանջող քուրդ անջատողականների կողմնակիցների գործողությունների նշանակման վայր: Թուրքական ոստիկանությունը սկսել է միջադեպի առնչությամբ հետաքննություն իրականացնել: Նախաքննական մարմինը չի բացառում, որ ինքնաշեն ռումբը պայթել է ահաբեկիչների կողմից նախատեսված ժամկետից շուտ: Իրավապահ մարմինների կարծիքով, պայթյունի ժամանակ կարող էին տուժել հենց ահաբեկչության հեղինակները: Վերջին անգամ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության մասին լրատվական գործակալությունները տեղեկացրել էին մեկ էլ անցած տարվա աշնանը: Հոկտեմբերին մահապարտի կողմից Ստամբուլում, ոստիկանության պահակակետի մոտ իրականացրած պայթյունի արդյունքում վիրավորվել էր 15 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել