Ըստ pcnews.am-ի, Հայաստանը ստացել է գլխավոր պատվավոր մրցանակը մարտի 22-25-ը Մոսկվայում տեղի ունեցած «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացվող ութերորդ՝ «Եվրոպական նորարար ուսուցիչներ» ֆորումի ժամանակ:
Նարինե Բաղդասարյանը՝ Վանաձոր քաղաքի «Էվրիկա» հատուկ դպրոցի ուսուցչուհին, այդ ֆորումում իր՝ «Բլոգը, որպես կրթական միջավայր. գիտելիքների թեստեր» ուսումնական նախագծով «Նորարարությունը մարտահրավերների համատեքստում» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի եւ մյուս հաղթող ուսուցիչների հետ հնարավորություն ստացել մասնակցելու համաշխարհային «Նորարար ուսուցիչներ» ֆորումին, որը կկայանա Վաշինգտոնում՝ նոյեմբերին: