Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

94-ԱՄՅԱ ԾԵՐՈՒՆՈՒՆ ԾԵԾԵԼՈՎ

Ապրիլ 20,2011 00:00

Ապրիլի 17-ին ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել 47-ամյա Աշոտ Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ անձինք, դռան ապակին կոտրելով եւ դռան փականը բացելով, մուտք են գործել իր ազգական, 94-ամյա Սարգիս Կ.-ի տուն, ծեծի ենթարկել եւ հափշտակելով 121.000 դրամ՝ դիմել են փախուստի:
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 40-ամյա Ավետիս Ա.-ն:
Հափշտակված գումարի մի մասն առգրավված է:
Ավետիս Ա.-ն ձերբակալված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել