Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Ապրիլ 20,2011 00:00

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Ներսիսյան փողոցի 4-րդ շենքի մի բնակարանում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ս/թ մարտի 29-ին 21-ամյա Հայկ Հ.-ն Հ. Ներսիսյան փողոցում գործող ինտերնետ ակումբում, վերադարձնելու պատրվակով, խաբեությամբ վերցրել է 47-ամյա Արուսյակ Մ.-ի որդու՝ 21-ամյա Արմեն Ս.-ի 250 000 դրամ արժողության ոսկյա շղթան: Արուսյակ Մ.-ն գնացել է Հայկ Հ.-ի բնակարան՝ որդուց հափշտակված ոսկյա շղթան ետ վերցնելու, սակայն Հայկ Հ.-ի մայրը՝ 46-ամյա Հերմինե Բ.-ն վիճաբանել է նրա հետ:Ապրիլի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Ահարոնյան փողոցի թիվ 7 շենքի մոտից Հայկ Հ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա խոստովանել է կատարածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել