Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ՇԱՏՈՎ ԿՀԱՎԱՔՎԵՆ

Ապրիլ 20,2011 00:00

Երեկ մի խումբ բնապահպանական կազմակերպություններ Հրազդանի երկաթի հանքի շահագործման շուրջ քննարկում էին ծավալել: Այս անգամ բնապահպաններն ավելի վճռական են տրամադրված եւ ի տարբերություն նախորդ հանրահավաքի, խոստացան, որ հաջորդը ավելի բազմամարդ է լինելու: Բնապահպանները վստահեցրին, որ իրենց նախաձեռնող խմբում նաեւ իրավաբան են վարձել, որը մանրամասն ուսումնասիրելու է հանքի շահագործման համար տրված լիցենզիան: Նրանք նամակով դիմել են կառավարությանը եւ մի շարք հարցեր բարձրացրել՝ արդյոք մինչ լիցենզիա տրամադրելը հաշվի՞ են առնվել բնապահպանական վնասները: Բնապահպանների խոսքերով՝ «Քանի որ հանքը գտնվում է այն բլրի վրա, որի տակից աղբյուր է հոսում, ապա հանքը շահագործելու դեպքում տուժելու են նախեւառաջ Հրազդանի, Ծաղկաձորի, Աբովյանի խմելու ջրերը եւ մասամբ էլ՝ Երեւանի: Բացի այդ, բլրի հարեւանությամբ է հոսում Հրազդան գետը, սա նշանակում է՝ հանքի շահագործումը աղտոտելու է Արարատյան դաշտավայրի ոռոգման ջերերը»:
Նշենք, որ Հրազդան քաղաքում երկաթի հանքի շահագործումը տրվել է չինական «Fortune oil» ընկերությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել