Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԻ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Ապրիլ 20,2011 00:00

Դատապարտյալ Վիգեն Նավասարդյանը տառապում է լյարդի ցիռոզով, որովայնում էլ հեղուկ է հավաքվում: Դատապարտյալի հիվանդությունները դասվում են ծանր հիվանդությունների շարքին, ինչը վաղաժամկետ ազատման հիմք կարող էր դառնալ:
7 տարվա ազատազրկման դատապարտված Նավասարդյանը, որը ազատազրկման վայրում անցկացրել է 4 տարի, ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Վարչակազմը դրական բնութագրով նրան ներկայացրել է վաղաժամկետ ազատման հանձնաժողով, սակայն դատարանը մերժել է, հաշվի առնելով Նավասարդյանի կատարած հանցանքը (ավազակային հարձակում):
Սա առաջին դեպքը չէ, երբ դատարանները հաշվի չեն առնում ՔԿՀ վարչակազմերի եւ հանձնաժողովի որոշումները եւ մեղադրական որոշումներ են կայացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել