Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Վանաձորում ապրիլի 18-ին նկարիչ Կարեն Դավթյանի մահացու ելքով վթարի փաստի առթիվ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Ավելի վաղ մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխել կրծքավանդակի ձախ կեսի կողերի կոտրվածքով 49-ամյա Կարեն Դավթյանին, ով Վանաձորում հայտնի նկարիչ է՝ «Կապո» կեղծանվամբ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21:40-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի 81 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտովթար: 24-ամյա Վլադիմիր Գագիկի Իսպիրյանը, վարելով Volkswagen Tuareg մակնիշի 33 ՕՈ 003 համարանիշի ավտոմեքենան, բախվել է ՎԱԶ-2107 մակնիշի 36 ՕՕ 066 համարանիշի ավտոմեքենային, որը վարել է Կարեն Դավթյանը: ՎԱԶ-2107-ն էլ իր հերթին բախվել է նույն վայրում կայանված «Էլիտար» տաքսի ծառայության Nissan Sunny մակնիշի Լ 0950 համարանիշի ավտոմեքենային եւ մեկ այլ Nissan Sunny-ի՝ Լ0947 համարանիշի ավտոմեքենայի: Այնուհետեւ նշված ավտոմեքենան բախվել է «Պրինց» տաքսի ծառայության Samand մակնիշի Տ 1572 համարանիշի ավտոմեքենային: Բախման արդյունքում վթարվել է նաեւ Տարոն Ապրեսյանին պատկանող Infiniti մակնիշի 31 PL 111 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում ականատեսները մեզ հետ զրույցում հայտնել են, որ Տարոն Ապրեսյանն աշխատում է «Orange Armenia» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղում՝ որպես տնօրեն: Ապրիլի 19-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված Կարեն Դավթյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Վլադիմիր Իսպիրյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի որդին է: Փորձաքննությունը պարզել է, որ վարորդներից ոչ ոք ոգելից խմիչք օգտագործած վիճակում չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել