Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵՔՆ ԷԼ ՆՈՒՅՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ՈՒՆԵՆ

Ապրիլ 20,2011 00:00

BBC-ի ռուսական ծառայությանը տված իր հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ հիմնախնդրին վերաբերող  հատվածը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի ասելով, հիշեցնում է Մադրիդյան սկզբունքները: «Դա մեզ համար անընդունելի է»,- «Ա1+»-ի մատուցմամբ, երեկ  հայտարարել է Ստ. Սաֆարյանը՝ շեշտելով, թե համամիտ չէ Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, ըստ որի՝ ԼՂ խնդրի կարգավորումը հանգուցալուծմանը ամենամոտն է եղել 1997թ.-ին: «Ժառանգության» ներկայացուցչի կարծիքով, ՀՀ երեք նախագահներն էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում նույն տեսակետն են ունեցել: Նա պատահական չի համարում այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոյի այն հայտարարությունը, թե ԼՂ հիմնախնդրի լուծումը մոտ էր 2001թ.-ին: Այդուհանդերձ, Սաֆարյանը գտնում է, որ այսօր ԼՂ հարցում բանավեճի մեջ մտնելը վտանգավոր է: Ըստ նրա, որքան մոտենան ընտրությունները, ՀՀ-ն այնքան հայտնվելու է հարձակումների հորձանուտում: Իսկ հորձանուտ պատրաստողներն ու ճնշումներ բանեցնողները գերտերություններն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել