Ավստրալացի գիտնականները վերջերս կազմել են երջանկության «բաղադրատոմսը»:
Նրանք պնդում են, որ անկախ սոցիալական դիրքից եւ արտաքին տվյալներից, մարդը կարող է «ստեղծել»
իր երջանկությունը:
Գիտնականները չեն կիսում նաեւ այն տեսակետը, թե երջանկությունը փողի մեջ է: Երջանիկ լինելու համար նրանք առաջարկում են՝ առողջ ապրելակերպ վարել, երազել, նպատակներ դնել, հավատալ դրանց իրականացմանը, ունենալ սիրած աշխատանք եւ զբաղմունք, մասնակցել հասարակական կյանքին եւ, որ ամենակարեւորն է՝ հաջող ամուսնանալ: