Ամերիկյան Մոնտանա նահանգում օրերս վախճանվել է աշխարհի ամենատարեց տղամարդը: Ուոլթեր Բրյունինգը, ով վերջին ամսվա ընթացքում բժիշկների հսկողության ներքո է եղել, վախճանվել է 114 տարեկան հասակում: Այժմ մոլորակի ամենատարեց մարդը համարվում է Ջորջիա նահանգի բնակչուհի Բեսսի Կուպերը (նկարում), ով Ուոլթեր Բրյունինգից մեծ է 26 օրով: Վերջինս ժամանակին բացատրել է իր երկարակեցության գաղտնիքը, որը կայանում է սննդի եւ աշխատասիրության մեջ: Ամերիկացու խոսքով՝ իր ողջ գիտակցական կյանքում ինքը սնվել է օրը երկու անգամից ոչ ավելի, աշխատել է շատ եւ չի խուսափել փոփոխություններից:
«Մի օր մենք բոլորս կմահանանք: Որոշ մարդիկ վախենում են մահից, սակայն պետք չէ, քանի որ յուրաքանչյուրս պետք է հեռանանք այս կյանքից»,- անդադար կրկնում էր երկարակյաց տղամարդը: