Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ

Ապրիլ 19,2011 00:00

Սլովենիայի վիրաբույժները մշակել են կրծքագեղձի ձեւափոխման նոր մեթոդ այն հիվանդների համար, ովքեր քաղցկեղ են ունեցել: Այս մեթոդը մշակել են Լյուբլյանայի կենտրոնական հոսպիտալի աշխատակիցները: Նոր կրծքագեղձը որովայնի ճարպից պատրաստելու համար վիրաբույժներն օգտագործել են եռաչափ ձեւ: Այնուհետեւ հյուսվածքն իմպլանտավորել եւ ֆիքսել են հեռացված կրծքագեղձի տեղում: Տեխնիկայի գլխավոր առանձնահատկությունը հետեւյալն է. ձեւի պատրաստման ժամանակ օգտագործվում է լազեր: Այն առողջ կրծքագեղձի ստույգ հետք է թողնում: Հետագայում այն օգտագործում են որպես երկրորդ կրծքագեղձի հայելային եռաչափ արտացոլում: Լյուբլյանայի հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ Ուրես Ականի խոսքերով՝ վերականգնված կրծքագեղձն առավելագույնս նման է առողջ կրծքագեղձին: Դա թույլ է տալիս էսթետիկորեն ավելի հաջող արդյունք ստանալ: Բացի դրանից, իմպլանտն ունի նույն ջերմաստիճանը, ինչ մարմնի մնացած մասերը եւ կարող է փոխել չափերը՝ կախված մարմնի փոփոխություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել