Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Ապրիլ 19,2011 00:00

Հայ բռնցքամարտիկները հաջող հանդես եկան ՄՀՀ-ում անցկացված ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկության երկրորդ միջազգային մրցաշարում: Տասը քաշային կարգերից վեցում պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացան մեր հանրապետության ներկայացուցիչները, եւս 12-ը գրավեցին երկրորդ եւ երրորդ տեղեր: Իսկ մնացած չորս քաշային կարգերում հաղթանակը բաժին հասավ ղազախ բռնցքամարտիկներին: Մեր տղաներից մրցաշարի հաղթող դարձան:
46-49 կգ՝ Կորյուն Սողոմոնյան, 52 կգ՝ Դերենիկ Գիժլարյան, 56 կգ՝ Հովհաննես Բաչկով, 60 կգ՝ Վլադիմիր Սարուխանյան, 64 կգ՝ Հրաչյա Ջավախյան, 75՝ Արթուր Խաչատրյան: Իսկ ղազախստանցիներից հավասարը չունեցան Սերիկ Սապիեւը՝ 69 կգ, Ասկար Աբդուլաեւը՝ 81 կգ, Վասիլի Լեւիտը՝ 91 կգ եւ Իվան Դիչկոն՝ +91 կգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել