Ապրիլի 18-19-ը Երեւանում կկայանա «Դեպի միջմարզային համագործակցության նոր ձեռքբերումներ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական համաժողովը:
Համաժողովի շրջանակներում այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «կլոր սեղան»՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջմարզային հարաբերությունների ամրապնդման թեմայով (թանգարանային գործ, արդի գրականություն, հայ-ռուսական մշակութային կապեր, թատերական արվեստի հեռանկարային զարգացումներ, հայ-ռուսական կրթական համատեղ ծրագրեր՝ թեմաներով):
«Կլոր սեղանին» կմասնակցեն մշակույթի, կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության ոլորտի պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իսկ երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացավ Օլեգ Լունդստրեմի ջազային պետական կամերային նվագախմբի եւ Հայաստանի ջազային նվագախմբի համատեղ համերգը: