Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ապրիլ 19,2011 00:00

Ապրիլի 20-ին Թբիլիսիում տեղի կունենա լրագրող- լուսանկարիչ Գալուստ Նանյանի «Կովկասի ջրերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Կովկասյան տարածաշրջանի՝ Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի ջրային պաշարները պատկերող 101 լուսանկարներ: Հեղինակը հայտնում է, որ դեռեւս 2009- 2010 թթ. «Կովկասի ջրերը» ներկայացվել է Երեւանում (50 լուսանկար) եւ Ստեփանակերտում (75 լուսանկար): Բացի լուսանկարներից, Նանյանը նաեւ տպագրել է «Կովկասի ջրերը» գրքույկը, որտեղ ընդգրկվել են նրա Կովկասի ջրային ռեսուրսների պահպանման խնդիրների մասին հոդվածները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել