Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՆԿՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Ապրիլ 19,2011 00:00

Կալիֆոռնիայում ապրիլի 21-ին տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ «Պարո՛ն նախագահ, կատարեք Ձեր խոստումը, արդարությունը հասցրեք հայերին» կարգախոսով, որի հեղինակը System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է: Ապրիլի 21-ին էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի Լոս Անջելես, որտեղ էլ կմեկնարկի նրա նախընտրական քարոզարշավը:
Ըստ news.am-ի, երգիչը Facebook-ում կոչ է տարածել, որտեղ ասվում է. «Օբաման պետք է տեսնի հայկական համայնքի խորը հիասթափությունը, որ իր տված խոստումը նախագահության տարիներին չկատարեց: Նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ արդարությունը հասցնի հայությանը: Լինելով սփյուռքի ամենամեծ հայկական համայնքը՝ պետք է մեր կոչը հասցնենք նրան: Մենք կոչ ենք անում բոլոր հայերին միանալ մեզ՝ մեր ձայնը տեղ հասցնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել