Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ԳԱՂՏՆԻ ԱՋԱԿՑԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

Ապրիլ 19,2011 00:00

Միացյալ Նահանգների Պետդեպը գաղտնի ֆինանսավորել է սիրիական ընդդիմությանը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին են վկայում WikiLeaks սկանդալային կայքում հրապարակված տվյալները: Washington Post-ում երկուշաբթի օրը տեղ գտած հրապարակման համաձայն, սիրիական ընդդիմությունը օգնություն սկսել է ստանալ դեռեւս Ջորջ Բուշ կրտսերի օրոք՝ 2005-ին, երբ Վաշինգտոնի եւ Դամասկոսի հարաբերությունները սառեցվել էին: 2006-ից Պետդեպը 6 մլն դոլար է հատկացրել Barada TV արբանյակային հեռուստաալիքին, որը կառավարվում է Լոնդոնից սիրիացի ներգաղթյալների մի խմբի, ինչպես նաեւ հենց Սիրիայում գտնվող մի խումբ ընդդիմադիրների կողմից: Օգնությունը, սակայն, շարունակվել է նաեւ Բարաք Օբամայի օրոք: Հեռուստաալիքը հեռարձակվել սկսել էր 2009-ի ապրիլին, բայց իր գործունեությունը ակտիվացրել է այս տարվա մարտին՝ Սիրիայում բողոքի զանգվածային ցույցերի մեկնարկից հետո: Հիշեցնենք, որ սիրիացի ցուցարարները երկրի իշխանություններից պահանջում են ազատությունների ընդլայնում, ինչպես նաեւ 11 տարի Սիրիայում նախագահող Բաշար Ասսադի հրաժարականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել