Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիան սեփական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ կարտադրի

Ապրիլ 19,2011 00:00

\"\"Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայան (նկարում) հայտարարել է, որ Թուրքիան ապագայում արտադրելու է սեփական ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ: Այդ մասին հաղորդում է panarmenian.net-ը՝ վկայակոչելով թուրքական TRT Russian-ը: «Առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ մենք սկսելու ենք հայրենական ուղղաթիռների արտադրությունը 2013-ին, իսկ 2020-ին՝ հայրենական ինքնաթիռների»,- ասել է Զաֆեր Չաղլայան՝ հավելելով, որ ողջ Անատոլիան ծածկվելու է ճեպընթաց գնացքների ցանցով: Խոսելով տնտեսության եւ արդյունաբերության հատվածի զարգացման մասին՝ նախարարը հայտարարել է, որ երկաթուղային ցանցի միջոցով Թուրքիայում ամենահեռավոր բնակավայրերի միջեւ հեռավորությունը տեւելու է 6-7 ժամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել