Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՐՎԱԾ ԿՐՔԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Ապրիլ 19,2011 00:00

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Լուսինե Աշուղյանը անցյալ տարվա դեկտեմբերից դիմումներ է հղել ՀՀ ԿԳ նախարարությանը, «Առավոտի» այս տարվա մարտի 18-ի համարում էլ՝ «Բաց նամակ ՀՀ նախագահին»: Նրա քայլերից հետո ստուգումներ են սկսվել բուհում, եւ Լուսինեի խոսքով, նախարարության գրությամբ պարզվել է, որ իրենց բուհն աշխատում է աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ չնչին բացառություններով: Լ. Աշուղյանը «Առավոտին» ուղարկած նամակում գրում է, որ այժմ էլ բուհի ռեկտորն է սպառնում վարչական պատասխանատվության ենթարկել եւ դատական գործ հարուցել իր դեմ, եթե նորից համարձակվի բողոքել, նույնիսկ ստորագրահավաք է սկսվել իր դեմ: Ըստ նամակագրի, նաեւ Վանաձորի ոստիկանական բաժանմունք են ներկայացել մանկավարժության ամբիոնի դոցենտ Լիզա Սարգսյանը եւ նրա դուստրը՝ ինստիտուտի ռեկտոր Գ. Կ. Խաչատրյանի հայցորդ, հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Սարգսյանը, ու իրեն մեղադրում են շուրջ երեք տարի Լուսինեի հասցեին արված սպանության սպառնալիքների մեջ: Ոստիկանությունը, սակայն, մերժել է Աշուղյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ նրանց դիմումը: Երիտասարդ դասախոսը նեղսրտում է՝ մի՞թե անօրինական է օրինականության համար պայքարելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել