Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԴՐՍՈՒՄ ԵՆ ԹՈՂԵԼ

Ապրիլ 19,2011 00:00

Երեւանի Կենտրոն համայնքում տեղակայված մանկապարտեզներ հաճախող երեխաների մի խումբ ծնողներ, ըստ «Մեդիամաքսի», հանդես են եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ «քաղաքապետարանում որոշել են թոթափել Կենտրոնի խցանումները՝ մանկապարտեզ հաճախող երեխաներին դրսում թողնելով»: «Չէին հասցրել ծնողները վայելել անվճար մանկապարտեզ ունենալու «հաճույքը», երբ պարզվեց, որ այսուհետեւ «ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում», եւ Երեւանի Կենտրոն համայնքի 20 մանկապարտեզներում այսուհետեւ դռները երեխաների առաջ փակ են լինելու 8:30: Այս, ի դեպ, բանավոր հրահանգը պարոն Կարապետյանն իջեցրել է՝ հաշվի առնելով առավոտյան խցանումները: Առնվազն տարօրինակ այս մոտեցումը մանկապարտեզահասակ երեխաների վրա հերթական «փորձն» է հենց քաղաքապետարանի ներկայացուցիչների բնորոշմամբ»,- ասված է հայտարարության մեջ: Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքող ծնողներին պատասխանող Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանն ասել է, թե դա մեկամսյա փորձ է: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել