Հայաստանի ոստիկանության կազմավորման 10-ամյա տարեդարձի կապակցությամբ Երեւանում անցկացվեց տոնական շքերթ՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ։ Հանդիսությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտոնական այլ անձինք։
Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանին պարգեւատրեց Արիության մեդալով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս մարդկանց կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնական խիզախության եւ մասնագիտական բարձր պատրաստվածության համար։ Այս ոստիկանը կանխել էր «Կոնվերս բանկի» բաժանմունքի վրա կատարված ավազակային հարձակումը։