Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են

Ապրիլ 19,2011 00:00

Ապրիլի 16-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցում՝ շուկայի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ-535» մակնիշի 65 ԼՕ 888 պետհամարանիշի, «ԲՄՎ-520» մակնիշի 24 ԼՍ 305 պետհամարանիշի եւ «ԲՄՎ-375» մակնիշի 05 ՏՍ 353 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով «ԲՄՎ-535» ավտոմեքենայի վարորդ, 1989թ. ծնված Սարգիս Հակոբյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, աջ ձեռքի նախաբազկի փակ կոտրվածքով «ԲՄՎ-520» ավտոմեքենայի ուղեւոր,1988թ. ծնված Էռնա Ղոլյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ «ԲՄՎ-375» ավտոմեքենայի վարորդ,1959թ. ծնված Արմենակ Մուսայելյանին, որը եղել է անսթափ վիճակում, տեղում պարամեդիկ-փրկարարների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն (ճակատային մասի վնասվածքի մշակում եւ վիրակապում)՝ հոսպիտալացումից հրաժարվել է:
Ս. Հակոբյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ Է. Ղոլյանինը՝ բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել