Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ

Ապրիլ 19,2011 00:00

Երեկ Միացյալ Թագավորության «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին՝ հետաքրքրվելով, թե արդյունավե՞տ է, արդյոք, իրականացվում «Թափառող շների դեմ պայքարի» ծրագիրը: Ըստ tert.am-ի, նա ասում է, որ այդ ծրագրի համաձայն՝ թափառող շների նկատմամբ իրականացված գործողությունների պաշտոնական տվյալներով, Երեւանում վերջին 5 տարի 2 ամսում կատարվել է գործողություն 121 հազարից ավելի շան նկատմամբ, որոնցից մոտ 36 հազարը ստերջացվել են, 1-ից ավելին քնեցվել, 83.526-ը՝ սատկացվել. «Այս գործողությունների համար պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից հատկացված գումարները տրամադրվել են «Յունիգրաֆ-Իքս»-ին, որն էլ հաշվետվություններ է հրապարակում իր կայքում: Այդ թվերը բավական հեռու են իրականությունից։ 2010-ին հաշվետվության ներկայացումից հետո «Յունիգրաֆ-Իքսը» 2011-ին «թարմացրել» է նախորդ տարվա տվյալները. շների ընդհանուր քանակն ավելացվել է 14.586-ով, սատկացվածներինը՝ 10.053-ով, ստերջացվածներինը՝ 4.533-ով։ Նույնն է միայն քնեցվածների թիվը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել