Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԱՐԵՑԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Ապրիլ 19,2011 00:00

Ապրիլի 9-ին «Պահեստայիններն իրենց խաբված են զգում. հայրենիքը փողով չեն պաշտպանում,  բայց խոստումը պետք է կատարել» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Բաղրամյանի զորավարժարանում վարժանքների մասնակցած մի շարք պահեստայիններ Էջմիածնի զինվորական կոմիսարիատի մոտ բողոքի ալիք էին բարձրացրել՝ դժգոհելով, որ իրենց վարժանքների են տարել կոնկրետ գումարի դիմաց, սակայն խաբել ու խոստացած փողի կեսն են տվել: Պետությունը խոստացել էր, որ սպաները օրական 5000, իսկ շարքայինները՝ 3000 դրամ կստանան, սակայն սպաներին՝ 2100, իսկ շարքայիններին՝ 1200 դրամ էին տվել: «Փողը չէ, որ մեզ հայրենյաց պաշտպանությանը կմղեր: Սխալն այն էր, որ ի սկզբանե առեւտուր սկսվեց: Բայց եթե արդեն կոնկրետ թվեր են ասել, թող իրենց խոսքի տերը լինեն»,- ասել էին հավաքների մասնակիցները:
Երեկ նույն մարդկանցից տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո նրանց հրավիրել են Էջմիածնի զինվորական կոմիսարիատ եւ տվել չվճարված գումարները: Կիսելով էջմիածինցի պահեստային զինծայառողների ուրախությունը, կուզեինք հուսալ, որ պետական բոլոր կառույցները այսպես արագ կարձագանքեն «Առավոտի» բարձրացրած հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել