Երեկ Նոյեմբերյանի ոստիկանապետ Ստեփան Մելքոնյանը հանդիպեց Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտների հետ: Դպրոցականներին հետաքրքրում էր, թե որքանո՞վ են պաշտպանված հասարակ քաղաքացու շահերը, անչափահասների մեջ հանցավորությունը ի՞նչ տոկոս է կազմում եւ այլն: Նոյեմբերյանի ոստիկանապետն ասաց, որ քաղաքացու իրավունքներն ոստիկանության կողմից պաշտպանված են այն չափով, որքանով նա չի խախտել օրենքը: Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի անչափահասների կատարած հանցագործությունների դեպքերը նվազել են 3-ով: Նոյեմբերյանի տարածաշրջանը Հայաստանի եզակի տարածքներից է, ուր թափառող եւ մուրացիկ երեխաներ չկան: Նոյեմբերյանում երբեւէ «օրենքով գող» եւ «ավտարիտետներ» չեն եղել:
Բայց ինչպես ամենուր՝ կան գողություններ: Օրինակ, Նոյեմբերյանի մի քաղաքացուց 900 հազար դրամի ոսկեղեն են գողացել: Ոստիկանապետ Ստեփան Մելքոնյանն ասաց, որ այդ հանցագործությունը բացահայտելու լուրջ հիմքեր կան: