Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

Ապրիլ 19,2011 00:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն Փաշինյան,
Ինչպես եւ մեր գործընկերների մեծ մասը, մենք էլ վրդովված ենք Ձեր ազատազրկմամբ եւ պահանջում ենք իշխանություններից՝ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել Ձեզ ազատ արձակելու համար: Վստահ ենք, որ այդ պահանջով պետք է հանդես գան ոչ միայն Ձեր համախոհները, այլեւ բոլոր ազնիվ եւ պարկեշտ մարդիկ, նաեւ նրանք, ովքեր չեն կիսում Ձեր քաղաքական համոզմունքները եւ չեն ընդունում պայքարի Ձեր որդեգրած ձեւերը: 21-րդ դարում մարդուն քաղաքական գործունեության համար ազատազրկելը արտառոց եւ ամոթալի երեւույթ է: Եթե Անդրեյ Վիշինսկու համար ինքնախոստովանությունն էր «ապացույցների թագուհին», ապա նրա «հոգեւոր որդիներ»՝ հայաստանյան դատախազների, քննիչների եւ դատավորների տեսակետից, հավանաբար, ապացույցների «մորաքույրը» պետության ամբողջական վերահսկողության տակ գտնվող «տուժած» ոստիկանների եւ գործակալների անհեթեթ ցուցմունքներն են: Կասկած չկա, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր միանշանակ վերաբերմունքն է արտահայտելու Ձեր դեմ սարքած «քրեական գործի» վերաբերյալ: Սակայն ավելի կարեւոր է, կարծում ենք, որ մենք՝ հայաստանցիներս, հասկանանք, որ քաղբանտարկյալներ ունենալը խարան է պետության վրա, եւ այդ խարանից պետք է օր առաջ ազատվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել