Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համազեկուցողները գաղտնիք չեն բացահայտել

Ապրիլ 19,2011 00:00

\"\"ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերի (Գերմանիա) եւ Ջոն Պրեսկոտի (Միացյալ Թագավորություն) հայտարարությանը՝ ասել է. «Կարծում եմ՝ այն, ինչ որ զետեղված էր համազեկուցողների վերջին հաղորդագրության մեջ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ», եւ ըստ պարոն Հարությունյանի, որեւէ մեկը չի ժխտում պատշաճ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է համազեկուցողների հայտարարության մեջ առկա մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման եւ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջներին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի՝ միամիտ կլիներ համազեկուցողների պահանջներն այդքան պարզ ներկայացնելը, իսկ երկրում բարեփոխումների անցկացումը, ինչպես նաեւ այդ պահանջների կատարումը բխում է Հայաստանի շահերից եւ օրենսդրությունից, եւ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է նաեւ, որ ԵԽԽՎ անցած նստաշրջանում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը, սակայն մանրամասներ չի հայտնել, քանի որ «դրանք գաղտնապահական են, դրա համար չեմ ցանկանում մանրամասներ հրապարակել, ասեմ միայն, որ, ընդհանուր առմամբ, համազեկուցողների մոտեցումները համահունչ են եղել իրենց վերջին հայտարարությանը»:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն այդուհանդերձ մեկ նախադասությամբ ասել է հետեւյալը՝ համազեկուցողները կարծում են, որ Հայաստանում առկա խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ իշխանությունների քայլերը դեռ բավարար չեն, եւ իրենք ավելի մեծ արդյունք են ակնկալում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել