Ապրիլի 24-28-ը Իրանում կանցկացվի Քիշի առաջին միջազգային կինոփառատոնը: Ազատ առեւտրի գոտում կազմակերպվող փառատոնը նպատակ ունի վերականգնել իրանական կինոյի եւ փառատոների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվելու են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնց մեջ են մտել նաեւ Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը՝ «Սահմանը» եւ «Պոետի վերադարձը»՝ համապատասխանաբար խաղարկային եւ վավերագրական անվանակարգերում: Ըստ «Արմինֆոյի»՝ բացի ֆիլմերի ռեժիսորից, Իրան են հրավիրվել նաեւ օպերատոր Վրեժ Պետրոսյանը եւ կինոգետ Դավիթ Մուրադյանը: