Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաղեստինի ինքնավարությունը կդիմի ՄԱԿ-ին

Ապրիլ 16,2011 00:00

Պաղեստինն իր անկախությունը ճանաչելու պահանջով կդիմի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, եթե մինչեւ սեպտեմբեր մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ մի տեղաշարժ չլինի. tert.am-ի մատուցմամբ, Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Ֆաիդ Մուստաֆան: Դեսպանը հույս է հայտնել, որ հաշվի առնելով Պաղեստինի միջազգային կապերը՝ բանաձեւի նախագիծը կպաշտպանվի ՄԱԿ-ի անդամների մեծամասնության կողմից: Նա ավելացրել է, որ այս պահին քննարկվում են ինքնիշխան պաղեստինյան պետություն ստեղծելու տարբեր ճանապարհներ: «Երկու օր առաջ Պաղեստինում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Պաղեստինի ճանաչման ուղիներ փնտրելու աշխատանքներով: Վերջին շրջանում մեր բոլոր միջազգային հանդիպումներում մենք քննարկում ենք այդ քայլի պայմանները եւ մանրամասները»: Դեսպանը նաեւ նշել է, որ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացման տեսանկյունից Պաղեստինը պատրաստ է ինքնուրույնության: Նա հիշեցրել է, որ նման գնահատականներ են տրվել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Միջազգային բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել