Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թալիբանը» Թուրքիայում էլ կգործի, եթե Աֆղանստանը դեմ չլինի

Ապրիլ 16,2011 00:00

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք թույլ կտան «Թալիբան» շարժմանը Ստամբուլում ներկայացուցչություն բացել, եթե դա ցանկանան Աֆղանստանի իշխանությունները։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Haberx-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Ահմեդ Դավութօղլուն Հունգարիա կատարած այցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայում «Թալիբանի» ներկայացուցչություն բացելու խնդրին՝ նշել է, թե հանուն Աֆղանստանի խաղաղության իրենք կթույլատրեն այն, եթե Աֆղանստանի իշխանությունները դրական արձագանքեն։ Թուրքիայում «Թալիբանի» ներկայացուցչություն բացելու նախաձեռնությունը հաստատել է նաեւ Թուրքիայի վարչապետի գլխավոր խրհրդական Իբրահիմ Քալըն։
Իր հերթին Աֆղանստանի նախկին ԱԳ նախարար Աբդուլլահը դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը՝ պնդելով, որ սրանով ահաբեկչական կառույցը կօրինականացվի: Թուրքական մամուլում նշում են, որ այս նախաձեռնությունը աջակցություն է ստացել ԱՄՆ-ի կողմից, որի նպատակն է վերջնականապես կասեցնել Աֆղանստանում «Թալիբանի» հետ բախումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել