Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաագայի դատարանը դատապարտեց գեներալներին

Ապրիլ 16,2011 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի միջազգային դատարանը երկու խորվաթ գեներալների մեղավոր է ճանաչել 1995թ.-ին Խորվաթիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում սերբերի նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունների մեջ: Հաագայի դատարանը որոշում է կայացրել՝ գեներալներ Անտե Գոտովինան (նկարում) ու Մլադեն Մարկաչը մեղավոր են սպանությունների եւ սեփականության ոչնչացումների մեջ: Ըստ այդմ, Գոտովինան դատապարտվել է՝ 24, իսկ Մարկաչը՝ 18 տարվա ազատազրկման:
Դատավարությանը ներգրավված թվով երրորդ գեներալը՝ Իվան Չերմակը, արդարացվել է նրան առաջադրված մեղադրանքների բոլոր կետերով:
Նախօրեին Խորվաթիայի տարբեր քաղաքներում մեծ էկրաններ են տեղադրված եղել՝ գեներալների նկատմամբ Հաագայի դատարանի վճռի հրապարակմանը ուղիղ եթերում հետեւելու համար:
Իսկ Զագրեբում մարդկանց հոծ զանգվածներ մասնակցել են երեկոյան պատարագին եւ աղոթել գեներալների համար, որոնք իրենց հայրենիքում ընկալվում են որպես հերոսներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել