Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Ապրիլ 16,2011 00:00

Երեկ  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հյուրընկալվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՀՊՄՀ ուսանողների համար ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Մոցարտի թիվ  40 սիմֆոնիան: Համերգի ընթացքում  երիտասարդ երգչուհի Հասմիկ Թորոսյանի կատարմամբ հնչեց նաեւ Մոցարտի «Ալելուան»: Վերջում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմուբը դահլիճում ներկա բոլոր Շուշանիկների համար կատարեց Էդուարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը: Ուսանողների բուռն ընդունելության եւ դրսեւորած հետաքրքրության արդյունքում  Էդվարդ Թոփչյանը ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին խոստացավ դասական երաժշտության համերգները Հայկական պետական մանկավարժական համալսարանում դարձնել ավանդական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել