ՀՀ վարչապետ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր Տիգրան Սարգսյանը ընտրվել է Միջբուհական կոնսորցիումի «Մանկավարժության եւ հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ: Օրերս լույս է տեսել 2011 թվականի առաջին համարը:
Ամսագրում հոդվածներ են ներկայացրել միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝ աշխարհի առաջատար երկրների բուհերից եւ գիտակրթական կենտրոններից: