Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈՒՍՏՐԸ ՀԱՄԱՏԵՂԵԼ Է

Ապրիլ 16,2011 00:00

«Առավոտը» ահազանգ էր ստացել, որ երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում հնարավոր է տնօրեն դառնա նրա դուստր Անուշը, ով, ըստ մեր աղբյուրի, չի վերապատրաստվել եւ չունի համապատասխան մանկավարժական ստաժ, բայց ստացել է ղեկավարման իրավունքի հավաստագիր: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով որպես դիտորդ  ուսումնասիրել էր բոլոր «տնօրենացուների» գործերը, ներկա եղել քննություններին եւ մի շարք բացահայտումներ արել, «Առավոտին» հավաստիացրեց, որ անձամբ է նայել Անուշ Նավասարդյանի գործերը: Պատգամավորի ձեւակերպմամբ, դրանք մաքուր են, Ա. Նավասարդյանը սփյուռքի նախարարությունում աշխատանքը համատեղել է մանկավարժականի հետ: Ըստ տիկին Բախշյանի, նա ունի օրենքով պահանջվող առնվազն 7 տարվա մանկավարժական ստաժը, քանի որ 2001-2008թթ. աշխատել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի լրագրության ամբիոնում: Ինչ վերաբերում է թիվ 196 դպրոցին, հիշեցնենք, որ այն արդեն 2 տարի տնօրեն չունի. նախկին տնօրեն Բորիս Զաքարյանը, ով վայելում էր կոլեկտիվի հարգանքը եւ վստահությունը, մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել