Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱ՞Ր ՀԱԿ-Ի ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԻՋԵՎ

Ապրիլ 16,2011 00:00

\"\"

Մեկնաբանելով երեկ հրապարակված լուրը, թե «Ժառանգության» առաջնորդը հրահանգել է կուսակիցներին այլեւս որեւէ բառ չասել Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մասին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Panorama.am-ին ասել է. «Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում՝ պարզապես պատասխան էր «Ժառանգության» կողմից եւ ոչ թե նախահարձակ ինչ-որ մի քայլ: Ինչը, բնական է, երկար չէր կարող տեւել, քանի որ չի տեղավորվում մեր որդեգրած քաղաքականության շրջանակներում: Բազմիցս հայտարարել ենք, որ ՀԱԿ-ը մեր հակառակորդը չէ, այլ այդպիսինն է իշխանությունը»: Ըստ նրա՝ սա շատ ավելի վաղ որդեգրած դիրքորոշում էր, որը հատուկ հրահանգի կարիք պարզապես չուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել