Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՕՐՐԱՆԻ» ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Ապրիլ 15,2011 00:00

Օրերս երեւանյան «Նեմո» դելֆինարիումի ղեկավարությունը հնարավորություն ընձեռեց, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 100 սաներ անվճար՝ բարեգործական հիմունքներով այցելեն դելֆինարիում:

Ինչպես նշեց դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը՝ «Որքան էլ ցավալի է, բնության հետ շփման պակասն օրըստօրե ահագնացող ծավալների է հասնում մեր իրականության մեջ, եւ ակամայից համոզվում ես, որ երեխաներին բացասական հույզերից զերծ պահելու եւ անհոգ մանկություն պարգեւելու համար անհրաժեշտ է հնարավորինս ապահովել շփումը բնության եւ, մասնավորապես, կենդանական աշխարհի հետ»:

Մաշա եւ Դաշա, Խաչիկ եւ Վաչիկ դելֆինները շատ զվարճացրին փոքրիկներին: Օրինակ՝ 8 տարեկան Նիկոլայը, որ շարունակ ծափողջույններով էր դիմավորում դելֆիններին, չկարողացավ զսպել իր զարմանքը, երբ իմացավ, որ դելֆինի եւ մարդու մարմնի ջերմաստիճանը գրեթե հավասար է: Իր անթաքույց հիացմունքն ու տպավորություններն արտահայտեց նաեւ «Օրրանի» մանկավարժ Աստղիկ Հովհաննիսյանը՝ հավելելով. «Ողջունելի է, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում «Օրրանի» կողքին կան սատարողներ, ովքեր մշտապես պատրաստ են օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով խավի երեխաներին ու օգնել իրականացնել փոքրիկների թերեւս անհնարին թվացող երազանքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել