Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԷՐԵԲՈՒՆԻՆ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Երեկ Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր հնավայրերի տարածքում մաքրման եւ օժանդակ այլ աշխատանքներ իրականացրին մայրաքաղաքային զորամասի 4-րդ գնդի զինվորները՝ զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության եւ արգելոց-թանգարանի միջեւ ձեւավորված համագործակցությունը պայմանավորված է ինչպես Հայաստանի պատմամշակութային հուշարձանների տարածքներում մշտապես խնամքի եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ, այնպես էլ՝ հայրենիքի պաշտպանների դաստիարակման գործում ժառանգության ունեցած դերով:

Ողջունելով զորամասի 120 զինվոր-երիտասարդներին՝ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը նշեց, որ ունենալով լեռնային երկիր եւ անառիկ բնություն, դեռ նախապատմական ժամանակաշրջանում մեր նախնիները կերտել են բազմաթիվ բերդեր ու ամրոցներ՝ հաջող պայքար մղելով ազատության ու անկախության համար: Երեւանը՝ շուրջ 3-հազարամյա մեր մայրաքաղաքը հենց անառիկ քաղաք-ամրոց է եղել Արին- բերդ բլրին՝ Էրեբունի անվամբ: Նա մասնավորապես ընդգծեց Էրեբունի ամրոցի դերը մայրաքաղաքի դիմագծում եւ խորհրդանշական համարեց այն, որ մայրաքաղաքային զորամասն է արձագանքել արգելոց-թանգարանի նախաձեռնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել