Հինգշաբթի օրը Փարիզի բազմաբնակարան շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, եւս 42-ը տուժել է: Վիրավորներից 6-ը գտնվում է ծանր վիճակում: Այդ մասին երեկ հաղորդել է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին:
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհը բռնկվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ծայրամասային 20-րդ թաղամասի շենքերից մեկի սանդղատանը: Միջադեպի այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատում են քրեագետները: