Չինաստանի հյուսիս- արեւելքում՝ Ռուսաստանի հետ սահմանակից Խեյլունցզյան գավառում, քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում ամենաքիչը 9 մարդ է զոհվել:
Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 14-ի լույս գիշերը՝ Չինաստանի նավթավերամշակման արդյունաբերության կենտրոնը հանդիսացող Դացին քաղաքի մոտակայքում: Պայթյունը դարձել է «Ֆուսին» քիմիական գործարանի եռահարկ շենքում հրդեհի պատճառ: Գործարանում այդ պահին գտնվել է 14 աշխատող, որից 9-ը տեղում մահացել է, մյուսներին հաջողվել է շենքից դուրս գալլ: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը:
Աղբյուրի ասելով, հրդեհը հաջողվել է մարել, իսկ դրա պատճառները ուսումնասիրվում են: Վտանգավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ չկան:
Պրիմորիեի օդերեւութաբանները չեն կարողանում հաշվարկել սահմանակից քաղաքում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հնարավոր սպառնալիքը ՌԴ տարածքին, քանի որ չինական կողմը տեղի ունեցած միջադեպի մասշտաբների մասին որեւէ տեղեկություն դեռ չի տրամադրել: