Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՅԼԵՎՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ

Ապրիլ 15,2011 00:00

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին լրագրողներին հայտարարել է, թե մտադիր է իր պաշտոնը թողնել արդեն 2013-ին, երբ կսպառվի իր լիազորությունների ժամկետը: Նա նաեւ հասկացնել է տվել, թե ընտրություններին չի մասնակցի եւ փարատել է շրջանառվող լուրերը, թե 2013-ին նա մտադիր է պայքարել նախագահական աթոռի համար: Ընդ որում, Բերլուսկոնին ակնարկել է, թե վարչապետի պաշտոնում տեսնում է նախարարների խորհրդի քարտուղար Ջաննի Լետտային:

Իտալիայի վարչապետը նաեւ ակնարկել է, թե իշխող Ազատության կուսակցությունը ապագայում կարող է գլխավորել արդարադատության նախարար՝ 40-ամյա Անջելո Ալֆանոն, միաժամանակ չբացառելով նաեւ իր՝ որպես «ազգի հոր» կարգավիճակում, աջակենտրոն կոալիցիայի խորհրդատուի դերը:

Ընդսմին, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է կրճատել քրեական գործերի նախաքննություն անցկացնելու ժամկետները, ինչը, ըստ ամենայնի, վերջ կդնի նաեւ կաշառատվության մեջ կասկածվող Բերլուսկոնիի գործով ընթացող նախաքննությանը: Այս օրինագիծն ընդունվել է ընդդիմության կողմից վրդովմունքի բացականչությունների ներքո: Վարչապետի ընդդիմախոսները պնդում են, որ «ամոթալի» նոր օրենքը հարմարեցվել է հատուկ Բերլուսկոնիին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել