Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ ՉՍԱՐՔԵԼ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օրինակով չի բացառել իր մասնակցությունը 2012թ. նախագահական ընտրություններին, բայցեւ կոչ է արել դադարեցնել «իրարանցումը»՝ բյուրոկրատիային չապակողմնորոշելու համար: Այդ մասին հաղորդում է Reueters-ը՝ հավելելով, թե Մեդվեդեւը նախօրեին հնացած էր որակել Պուտինի օրոք ձեւավորած քաղաքական համակարգը, ասելով, թե այն արգելակում է պետական կապիտալիզմի կայացմանը: Մեդվեդեւը նաեւ խոստացել էր շատ «չձգել» նախագահական երկրորդ ժամկետում առաջադրվել-չառաջադրվելու հարցի շուրջ որոշում կայացնելը:

Պուտինն էլ է ասել, թե կմտածի իր որոշման մասին: «Ո՛չ ես, ո՛չ Դմիտրի Անատոլեւիչը չենք բացառում, որ մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է մասնակցել ընտրություններին: Մեր որոշումը կբխի ընտրությունների պահին ընթացիկ իրավիճակի իրողություններից: Բայց մինչեւ ընտրությունները՝ դեռ մեկ տարի կա: Եվ ահա այն իրարանցումը, որ կա ընտրությունների շուրջ, չի նպաստում աշխատանքների նորմալ կազմակերպմանը: Եթե հիմա մենք նյարդային ազդակներ հաղորդենք, ապա աշխատակազմի կեսն ու կառավարության ավելի քան կեսը կդադարեն աշխատել՝ սպասելով ինչ-որ փոփոխությունների»,- հայտարարել է Պուտինը:

ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Reuters-ի հետ զրույցում պարզաբանել է, թե խոսքն այն մասին չէ, թե Պուտինն ու Մեդվեդեւը միասին կարող են մասնակցել ընտրություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել