Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"

Լուսանկարը արվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի դպրոցի պատուհաններից մեկից: Գյուղը երիզող բլուրներից մեկի վրա լեռնագոգցիները քարերով «նկարել» են Սիս ու Մասիս ու գրել 1915: Պատկերը նոր չի արվել, տարիների պատմություն ունի: Առաջին տարին չէ, որ ապրիլի լույս 24-ի գիշերը Լեռնագոգի բլուրների գագաթներին խարույկներ են վառվում՝ ի հիշատակ 1915 թվականի ցեղասպանության զոհերի: Խարույկներ վառում են նաեւ հարեւան գյուղերը: Հայ-թուրքական սահմանից ոչ այնքան հեռու, ծնունդով սասունցիների ժառանգներով բնակեցված գյուղերում վստահ են, որ իրենց խարույկների կրակը թուրքերը տեսնում են:

Այս տարի ապրիլի 24-ին Լեռնագոգի Սիս ու Մասիսը այլ բաղադրիչով կհամալրվի: Բլրի ստորոտից մինչեւ գագաթ քարերով 151 աստիճան կշարվի՝ ի հիշատակ ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի եւ Հրանտ Դինքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել