Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"«Դեռեւս 30 տարի առաջ նա ճեղքեց փակ հանրույթի ռիթմին հարմարեցված մարդու օրակարգը՝ նրա առջեւ բացելով կենցաղից անդին գոյություն ունեցող ոլորտների դարպասը: Ու մարդը գիտակցեց, որ կարող է ճախրել: Մեր հայրենակից, անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանի՝ «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմի հերոսը տարիներ առաջ հաղթահարում էր հերոսի կլիշեն՝ ներկայանալով որպես հակահերոս, այսօր ընկալվում է որպես իրողություն: Ու միայն նրա՝ ֆիլմի հերոսի գոյության ժամանակագրությունն է, որ պիտի մատներ իր հեղինակի՝ մեր սիրելի Ռոման Բալայանի տարիքը: Ռոման Բալայանն այսօր նշում է իր 70-ամյակը: «Ո՞ւր է տանում ինձ այս հզոր, իր իսկ թափից շչացող այս ոլորապտույտ հոսքը, եւ ո՞ւր է նրա ակունքը, ո՞ւր են ափերը նրա, գոյություն ունի՞ նա արդյոք: Երեսուներեքս արդեն բոլորել եւ երեսունչորսի մեջ եմ արդեն, մի՞թե բաց եմ թողել ժամանակն ու հնարավորությունը… Ո՞րն է առաքելությունն իմ եւ ո՞րն է կոչումս…»,- հերոսի կամ հակահերոսի այս մտորումը ոչ միայն ռեժիսորի, այլեւ մեր բոլորիս սեփականությունն է արդեն, որ կմնա արդիական յուրաքանչյուր մտածող մարդու համար հետագայում էլ: Շնորհակալ ենք քեզ, սիրելի Ռոման, մեզ երկինքներին հաղորդակից դարձնելու համար եւ շնորհավորում ենք հոբելյանդ»:

Նամակի տակ ստորագրել են դերասան Արման Մանարյանը, լրագրող, հրապարակախոս Գայանե Առուստամյանը, գրող-արձակագիր Լեւոն Խեչոյանը, կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանը, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, ճարտարապետ Աշոտ Առաքելյանը, կինոգետ, սցենարիստ Գարիկ Զաքոյանը, բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, դերասան-ռեժիսոր Աշոտ Ադամյանը, կինոռեժիսոր Սամո Սպիունին, հրապարակախոս Վասակ Դարբինյանը, պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը, նկարիչ Գագիկ Չարչյանը, Արշակ Բանուչյանը, Դավիթ Մաթեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել