Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Ապրիլ 15,2011 00:00

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի մասնակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը նպատակամղված է մեր հանրապետության 6 մարզերի 9 քաղաքներում սոցիալական բնակարանների զարգացման խնդրի լուծմանը: Արթուր Բաղդասարյանի համոզմամբ՝ Հայաստանում ձեռնարկվում է աննախադեպ մի գործընթաց, որը հնարավորություն կտա սոցիալապես առավել անապահով խավերին ձեռք բերել բնակարաններ՝ նպաստելով նաեւ մի շարք մարզերում առկա բնակարանային խնդիրների մեղմացմանը: «Հաջողությամբ մեկնարկած այս ծրագիրը պետք է հաստատակամորեն առաջ մղել. ես կարծում եմ, որ տեղական եւ միջազգային կազմակերպությունների հաջող համագործակցությունը, որի համար նոր խթան կհանդիսանա նաեւ այս հուշագիրը, լուրջ ճանապարհ է անցնելու՝ մոտ ապագայում առավել տեսանելի դարձնելով արդյունքները»,- նշեց Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով նաեւ միջազգային այնպիսի կառույցների մասնակցությունը այս ծրագրին, ինչպիսիք են ՄԱԿ-ը եւ «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» կազմակերպությունը: ԱՍԲԱ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդգծեց, որ վերջիններիս բազմամյա փորձն այս ոլորտում վստահություն է ներշնչում ծրագրի առավել արդյունավետ իրականացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել