Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ԿԼԻՆԻ «ՄԻՆԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ»

Ապրիլ 15,2011 00:00

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր «ՀՀ Քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների մասին» եւ «Քրեական դատավարության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Օրինագիծը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի ներկայացմամբ. «Այս օրենքը մինի ամնիստիա է»: Դատախազի տեղակալը նաեւ տեղեկացրել է, որ 1200 դատավճիռների դեպքում վերանայումը լինելու է ըստ ազատազրկման վայրերի եւ ըստ քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության առաջարկի: Օրենքի նախագծով առաջարկվում է սպանության դեպքում որպես պատիժ սահմանել նախկին 6-12 տարվա փոխարեն՝ 8-15 տարի ժամկետով ազատազրկում, իսկ ծանրացուցիչ հանգամանքներով սպանության համար՝ նախկին 8-15 տարվա կամ ցմահ ազատազրկման փոխարեն՝ պատիժ սահմանել 12-20 տարի ժամկետ կամ ցմահ ազատազրկում: Օրենսդրական մյուս փոփոխությունը վերաբերում է կրկնակիության ինստիտուտի վերացմանը, այսինքն՝ անձի կողմից գործած նախկին հանցանքները հաշվի չեն առնվի նոր մեղադրանք առաջադրելիս: Կրկնակիության ինստիտուտը կվերաբերի 1200 դատավճռի, որոնք կվերանայվեն մեղմացման առումով: Արդյունքում դատապարտյալների մի մասն ազատ կարձակվի, իսկ մնացածի դեպքում պատիժը կմեղմացվի: Կրկնակիության ինստիտուտի վերացմամբ կգործի դատավճիռների համակցության ինստիտուտը: Նախագծի հաջորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է որոշ հանցատեսակների ապաքրեականացմանը, օրինակ՝ մանր գողություն (գրպանից, պայուսակից) կատարելու դեպքում անձը ազատազրկման չի ենթարկվի՝ վճարելով տուգանք աշխատավարձի մինչեւ հարյուրապատիկի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել