Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 15,2011 00:00

Ապրիլի 13-ին ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարել Գեղարքունիքի մարզի Սեւան, Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ, Գավառ քաղաքների եւ մի շարք գյուղերի բնակիչների տներում ու հարակից կառույցներում:

Հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 4 պահունակ, որսորդական 10 հրացան, 2 նռնակ, 1 լուսարձակիչ փամփուշտ, տարբեր տրամաչափի 504 փամփուշտ, ինչպես եւ 2 կգ 357 գրամ կանեփանման զանգված: Միջոցառման շրջանակներում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ մի շարք քաղաքացիներ կամավոր հանձնել են որսորդական 5 հրացան, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ եւ տարբեր տրամաչափի 309 փամփուշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել