Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստաբանները մտահոգված են լրատվամիջոցներով

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանն ու պալատի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանը լրատվամիջոցների հետ քննարկեցին վերջին շրջանում ԶԼՄ-ների դեմ կիրառվող (դատական հայցի շրջանակներում) արգելանքների, բարոյական վնասի հատուցման մեխանիզմների հարցը:

Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ պալատին կից գործող գիտավերլուծական կենտրոնի խորհրդում քննարկվելու են պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման քաղաքացիական գործերով դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի ողջամիտ վարձատրությունը որոշելու կարգը եւ այն հաստատելու եղանակները: Եթե այդ կարգը կենտրոնի կողմից արժանանա հավանության, ապա, ըստ Ա. Զոհրաբյանի, այն կուղարկվի դատարանների նախագահների խորհրդին նույնպես. «Որպեսզի հայցվորի կողմից ակնհայտ անվիճելի համարվող 1 000 000 ՀՀ դրամի պահանջի դեպքում չլինի այնպես, որ փաստաբանին վարձատրելու համար պահանջվի 300 000 ՀՀ դրամ»: Փաստաբանի վարձատրությունը ողջամտության կամ խելամտության չափորոշիչով, փորձել է բացառել իրավունքը չարաշահելու դեպքերը: Ըստ այդմ, Ա. Զոհրաբյանն առաջարկում էր վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորված պատվի, արժանապատվության պաշտպանության պահանջը ներկայացնել բազային տուրքի 300-ապատիկի չափով, իսկ վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորված գործարար համբավի պաշտպանության պահանջը՝ 500-ապատիկի չափով:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով, այսօր ԶԼՄ-ները եւ փաստաբանները զբաղված են օրենքի սրբագրմամբ, եւ ելքերից մեկը, նրա կարծիքով, գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելն է:

Դատական դեպարտամենտից քննարկմանը մասնակցում էր երկու ներկայացուցիչ՝ Ն. Կարապետյանն ու Ս. Մարաբյանը, իսկ նրանց ներկայությունը հավաստում էր այն, որ դատարաններն այս հարցում նույնպես շահագրգիռ կողմ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել