Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԵՇՏԱՑՎԵՑ

Ապրիլ 15,2011 00:00

Բյուրոկրատական քաշքշուկն ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարության երեկվա որոշմամբ հեշտացվել է վարորդական վկայական ստանալու վարչարարությունը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ «Վարորդական իրավունք ստանալու համար դիմողներից բժշկական տեղեկանք այլեւս չենք պահանջելու: Եթե մարդն ունի ակնհայտ խնդիր՝ մարմնի մասերի կամ աչքի տեսողության բացակայություն, այդ մարդը մեր ուղեգրով կուղարկվի լրացուցիչ բժշկական քննության: Նոր որոշմամբ դիմորդը նաեւ կարող է առանց ուսումնական դասընթացների մասնակցության ձեռք բերել վարորդական իրավունքը: Հաշված ժամերի ընթացքում կարելի է վարորդական վկայականը ստանալ»: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նկատեց. «Մեր ոստիկանությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրելու, ինչպես ունեցանք անձնագրային ոլորտում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը բացակայում են, ծառայությունների մեր մոնիտորինգը շարունակում ենք եւ անձնագրերի տրամադրման ոլորտում կոռուպցիոն ոչ մի դեպք չենք հայտնաբերել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել