Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՄՈՖԻԼԻԿՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Ապրիլ 15,2011 00:00

Երեկ Հեմոֆիլիայի միջազգային օրվա առթիվ հայ հեմոֆիլիկները՝ «Կյանք առանց ցավի», «Փրկեք մեզ կյանքին վտանգ սպառնացող արյունահոսությունից» պաստառներով բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի առջեւ: Ցույցը շարունակվեց առողջապահության նախարարության շենքում, որտեղ հեմոֆիլիայով հիվանդներից մեկը փոխնախարար Հայկ Դարբինյանին խնդրեց օգնել իրեն, որպեսզի իր դեղը կարողանա մաքսատնից վերցնել. «Արտասահմանում բնակվող իմ բարեկամներից մեկը իր դեղերն է ինձ ուղարկում, բայց մեր մաքսատունը չի տալիս, խնդիրներ եմ ունենում: Հնարավո՞ր է ինչ-որ հարցով աջակցեք, գոնե մաքսատնից վերցնեմ»: Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ ամեն ինչ արվում է խնդիրները վերացնելու համար, իսկ նախարարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սուրեն Քրմոյանն էլ հավաքվածներին կոչ արեց՝ կոնկրետ խնդիրներ բարձրացնել: Սակայն ցույցի մասնակիցները հեռացան դժգոհ: «Ոչ մի կոնկրետ պատասխան մեզ չտվեցին, միայն ամեն ինչ կանենք ասելով չէ, մեր երեխաներն այսօր են այս ցավը կրում, Աստված մի արասցե, որ այս հիվանդությունը թակի ինչ-որ մեկի դուռը»,- ասում էր նրանցից մեկը:

Բայց ցուցարարները ամենից շատ վիրավորված էին փոխնախարարի ընդունելությունից. «Վիրավորված ենք, եթե հիվանդ երեխային ընդունում են միջանցքում՝ ոտքի վրա, դա անմարդկային ու ոչ քաղաքակիրթ վերաբերմունք է»: Հիշեցնենք, որ Հայաստանում պաշտոնապես 20 հազար հեմոֆիլիկ կա, որոնցից 70-ը երեխաներ են: Հեմոֆիլիկները ամենաչնչին հարվածից կարող են արյունաքամ լինել, նրանք արյան մակարդման հետ կապված խնդիրներ ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել