«Facebook» սոցցանցում գովազդ տեղադրելու գինը վերջին եռամսյակում բարձրացել է 40%-ով: Համաձայն «Efficient Frontier»-ի (EF) զեկույցի՝ այս տարի սոցցանցի գովազդային եկամուտը կմեծանա ավելի քան երկու անգամ՝ կազմելով 4 մլրդ դոլար: EF-ի ներկայացուցչի խոսքով՝ գովազդատուները պատրաստ են վճարել ավելին, որպեսզի ցուցադրեն իրենց ապրանքը կամ ծառայությունը սոցցանցի 600 մլն օգտագործողներին